Վիետնամում նախկին նախարարը կոռուպցիայի համար ցմահ բանտարկության է դատապարտվել
Վիետնամում տեղեկատվության և կապերի նախկին նախարար Նգուեն Բակ Շոնին դատապարտել են ցմահ բանտարկության կաշառքի և իշխանության չարաշահման համար: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru կայքը:
Նշվում է, որ դատապարտվել են ևս 13 անձ, որոնց թվում է նաև Բակ Շոնին նախարարի պաշտոնում հաջորդած Չըոնգ Մին Տուանան:
Վիետնամական դատարանի տվյալներով դատարպարտվածները բազմամիլիոնանոց վնաս են հասցրել երկրի բյուջեին: Գործում ներգրավված են եղել նաև Mobifone բջջային օպերատորն ու AVG մասնավոր կաբելային հեռուստատեսության ընկերությունը:
Հետաքննության շրջանակներում ձերբակալվել են նաև երկու նախկին և մեկ գործող գլխավոր տնօրեն, մեկ նախկին և երեք գործող օպերատորի գլխավոր տնօրենի տեղակալներ, ինչպես նաև տեղեկատվության նախարարության առևտրային ձեռնարկությունների կառավարման վարչության պետ և AVG ընկերության նախկին սեփականատեր Ֆամ Նյատ Վուն:
Ձերբակալվածները դատապարտվել են 2,5-ից 23 տարվա ազատազրկման:










