Երևանում բախվել են BMW-ներն ու Honda-ն. կա վիրավոր. Shamshyan.com

12:37 • 29.12.19

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Բեկնազարյան և Մելքումով փողոցների խաչմերուկում բախվել են Դիլիջանի բնակիչ՝ 25-ամյա Հարություն Ամիրխանյանի վարած Honda մակնիշի 35 NG 202 համարանիշի, Երևանի բնակիչներ՝ 52-ամյա Գևորգ Մկրտչյանի վարած BMW մակնիշի 71 ԼA 711 համարանիշի և 33-ամյա Արտյոմ Խլղաթյանի վարած BMW մակնիշի 67 CC 777 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով Գ. Մկրտչյանի ուղևորուհի՝ Վանաձորի բնակիչ, 39-ամյա Լուսինե Վարդազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնանյութում։