Երևանում բախվել են Opel-ն ու Mercedes-ը, Mercedes-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է կայանված Lexus-ին և կողաշրջվել է. կա վիրավոր. Shamshyan.com

15:19 • 29.12.19

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Բեկնազարյան փողոցում բախվել են 41-ամյա Մեսրոպ Մուրադյանի վարած Opel մակնիշի 35 QL 621 համարանիշի և 28-ամյա Աբգար Խանոյանի վարած Mercedes մակնիշի 36 PR 210 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով Mercedes-ն առաջ է ընթացել և հարվածել կայանված վիճակում գտնվող 23-ամյա Ռոման Զաքյանին պատկանող Lexus մակնիշի 80 RR 080 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև 37-ամյա Էդգար Բարսեղյանին պատկանող BMW մակնիշի 11 GO 100 համարանիշի և 37-ամյա Արթուր Հակոբյանին պատկանող Lexus մակնիշի 17 RR 111 համարանիշի ավտոմեքենաներին։

Վթարի հետևանքով վարորդներից Ա. Խանոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։