Իտալական Ալպերում ձնահյուսի հետևանքով 3 մարդ է զոհվել. զոհերի մեջ կան երեխաներ

12:00 • 29.12.19

Իտալական Ալպերում՝ Վալ Պասիրիա հանգստավայրի հատվածում, տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով զբոսաշրջիկներ են զոհվել:

Ինչպես հայտնում է interfax.ru-ն, զոհվել է Գերմանիայից ժամանած մի կին, նրա 7-ամյա դուստրն ու նույն տարիքի ևս մի երեխա:

Նշվում է, որ առաջին երկուսը տեղում են մահացել, իսկ երրորդը՝ հոսպիտալացումից հետո:

Աղբյուրը մանրամասնում է, որ նախօրեին իտալական Տրենտինո շրջանում ձնահյուսի չորս դեպք է գրանցվել, ինչից հետո հայտարարվել է վտանգի երրորդ աստիճան: