Նյու Յորքում տղամարդը սինագոգի մոտ 5 մարդու է դանակահարել (լուսանկարներ, տեսանյութ)
Նյու Յորքի Մոնսի արվարձանում տղամարդը հարձակվել է հրեական Հանուկա տոնին մասնակցող հինգ հավատացյալի վրա և դանակահարել նրանց, հայտնում է The Guardian-ը:
Պարբերականը մանրամասնում է, որ դեպքը տեղի է ունեցել սինագոգի մոտ: Ականատեսների խոսքով՝ հարձակվողը եղել է աֆրոամերիկացի:
Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց և գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում. նրանցից մեկը դանակի առնվազն վեց հարված է ստացել:
Նյու Յորքի գլխավոր դատախազը, անդրադառնալով միջադեպին, ընդգծել է, որ ատելության հիմքով իրականացվող նման գործողություններն անընդունելի են հասարակության համար:
Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել:














