Ավստրալիայում անցկացվող ռոդեոյի ժամանակ կատաղած ցուլը եղջյուրով խոցել է հեծյալին

22:10 • 29.12.19

Ավստրալիայում ռոդեո մարզական մրցույթի ժամանակ ցուլը լուրջ վնասել է մասնակիցներից մեկին սարսափած հանդիսականի աչքի առաջ:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Պորտ Օգաստա քաղաքից 200 կմ հեռավորությամբ անցկացվող Carrieton Rodeo մրցույթի ժամանակ կատաղած ցուլը եղջյուրով խոցել է 25-ամյա հեծյալի պարանոցը: Կենդանին չի տուժել, իսկ հեծյալին հիվանդանոց են տեղափոխել: Նրան կյանքին վտանգ չի սպառնում:

Կենդանիների պաշտպանության բրիտանական միությունը հայտարարել է, որ անթույլատրելի է շոուն անցկացնել Ավստրալիայում` ըստ Ցելսիուսի 42 աստիճան տաքության պայմաններում: Միության անդամներից մեկի խոսքով՝ նման շոգի պարագայում կենդանիները տառապում են ջերմային սթրեսից: