6 մարդուց կազմված արշավախումբն առաջին անգամ թիավարելով հատել է Դրեյքի նեղուցը (լուսանկարներ)
Պատմության մեջ առաջին անգամ վեց հոգուց բաղկացած արշավախումբը նավով թիավարելով կարողացել է հատել Դրեյքի նեղուցը, որը միացնում է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսի հարավային մասերը:
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, արշավի մասնակիցները ծնունդով ԱՄՆ-ից են, Իսլանդիայից, Հարավային Աֆրիկայից և Շոտլանդիայից: Ճանապարհը, որը սկսվել է Հարավային Ամերիկայի հարավային մասից, տևել է 13 օր:
Նրանց երեքը անընդհատ թիավարել են, որպեսզի նավը չկողաշրջվի, իսկ այդ ընթացքում մյուս երեքը հանգստանալու հնարավորություն են ունեցել։
Նավարկությունը վտանգավոր է, քանի որ ուժեղ քամիները, 12 մետրանոց ալիքները և կետերը ամեն պահի կարող էին հեշտությամբ շուռ տալ նավակը: Արշավի մասնակիցներից մեկը պատմել է, որ ջուրը Դրեյքի նեղուցում այնքան սառն է, որ ջրում հայտնվելու դեպքում մարդ կարող է մահանալ մի քանի րոպեից:
Դրեյքի նեղուցը, որը գտնվում է Հրո Երկիր կղզիախմբի և Հարավային Շետլանդական կղզիների միջև, Երկրի ամենալայն նեղուցն է վրա (ավելի քան 800 կմ):
.jpg?1577624277262)










