Բարաք Օբաման թվարկել է 2019-ի իր նախընտրած գրքերը

23:59 • 29.12.19

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, շարունակելով ավանդույթը, շաբաթ կիսվել է իր նախընտրած գրքերի ամենամյա ցանկով:

«Ինձ համար փոքր-ինչ զվարճալի ավանդույթ է դարձել, հուսով եմ՝ ձեզ համար նույնպես: Մինչդեռ մեզանից շատերը բազմաթիվ անելիքներ ունեն և մշտապես զբաղված են աշխատանքով, ընտանեկան կյանքով կամ սոցիալական պարտականություններով, գրականությունն ու արվեստը կարող են մեծացնել մեր ամենօրյա փորձը»,- CNN-ի փոխանցմամբ՝ ասել է Օբաման:

Ինչպես և նախորդ տարիներին, նրա նշած գրքերը պատմավավերագրական գրականության և գեղարվեստական վեպերի խառնուրդ են ներկայացնում: Դրանց թվում նա առանձնացրել է «Կորած մանկական արխիվը», որը ներգաղթյալների ճգնաժամի մասին է պատմում:

Օբամայի թվարկած ցանկում տեղ են գտել Շոշանա Զուբոֆի «Կապիտալիզմի դիտարկման դարաշրջան. պայքար մարդու ապագայի համար իշխանության նոր ճակատում» գիրքը, ինչպես նաև Ուիլիամ Դելռիմփլի «Անարխիա», Քեյսի Սեփի «Կատաղի ժամեր. սպանություն, խաբեություն և Հարփեր Լիի վերջին դատը»,  Սելի Ռունիի «Նորմալ մարդիկ», Ադամ Ջոնսոնի «Որբ վարպետի որդին», Սառա Բրումի «Դեղին տունը» աշխատությունները: