Աշխարհի ամենատարեց ռնգեղջյուրը սատկել է 57 տարեկանում
Տանզանիայում սատկել է աշխարհի ամենատարեց համարվող ռնգեղջյուրը: BBC News-ի փոխանցմամբ՝ Ֆաուստա անունով արևելյան սև ռնգեղջյուրը 57 տարեկան էր:
Կենդանուն առաջին անգամ նկատել էին երկրի հյուսիսային հատվածում գտնվող Նգորոնգորո խառնարանի մոտակայքում` 1965 թվականին, երբ վերջինս երեք տարեկան էր:
Ռնգեղջյուրն ազատության մեջ է բնակվել` շարունակելով 54 տարի զբոսնել խառնարանի տարածքում, սակայն առողջության վատթարացման պատճառով վերջին մի քանի տարին կենդանին հատուկ խնամք էր ստանում արգելոցում:
Ֆաուստան երբեք ձագեր չի ունեցել, ինչն էլ մի շարք մասնագետների կարծիքով նպաստել է նրա երկարակյացությանը:










