Փարիզում ցուցարարները կենսաթոշակային բարեփոխման պատճառով բախվել են ոստիկանների հետ (լուսանկարներ)
Փարիզում ցուցարարները կրկին բողոքի ակցիա են իրականացրել Ֆրանսիայի կառավարության ծրագրած կենսաթոշակային բարեփոխման դեմ, ինչի հետևանքով բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ:
Ինչպես նշում է The Guardian-ը, իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար: Ցուցարարները փորձել են բարիկադներ կառուցել ու այրել դրանք:
Ցուցարարների խոսքով՝ իրենք պատրաստ են ճնշում գործադրել այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Էմանուել Մակրոնը չի հրաժարվել բարեփոխման մտքից:
Ըստ բարեփոխման՝ երկրում կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրացվում է 64-ի, վերացվում են բազմաթիվ կենսաթոշակային հատուկ ռեժիմները:

















