Կոտայքի մարզում բախվել են Opel-ն ու Lexus-ը. վերջինս կիսակողաշրջված վիճակում հայտնվել է ձյան մեջ. Shamshyan.com
Դեկտեմբերի 29-ին մերկասառուցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Հրազդան քաղաքից դեպի Հանքավան ավտոճանապարհի՝ Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում, բախվել են Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի բնակիչ, 52-ամյա Կամո Ծերեթյանի վարած Opel մակնիշի 89 VC 889 համարանիշի և Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ, 51-ամյա Նելսոն Տոնոյանի վարած Lexus մակնիշի 15 CO 015 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Կ. Ծերեթյանին: Բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ձյան մեջ:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










