ԱՄՆ-ում ճանապարհները սահադաշտի են վերածվել. ականատեսները տեսագրել են, թե ինչպես է դպրոցական ավտոբուսը մայրուղով կողանց ընթացել (տեսանյութ)

18:43 • 29.12.19

Ամերիկյան Մինեսոտա նահանգում դպրոցական ավտոբուսի վարորդը սառցապատ ճանապարհով ընթանալիս կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը:

Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ ներկայացնելով ականտեսների նկարահանած տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է ավտոբուսը կողանց սահելով առաջ շարժվում սառույցի վրայով: Նշվում է, որ արդյունքում վարորդին հաջողվել է կանգնեցնել ավտոբուսը:

Միջադեպի պահին ավտոբուսում է գտնվել հոկեյի թիմի մարզուհին իր սաների հետ, որն ընդգծել է, որ կատարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել: Բացի այդ, նա վարորդին հերոս է անվանել: