ԱՄՆ-ում կինն ընկել է 60 մետր բարձրությամբ ժայռից և ողջ է մնացել

19:07 • 29.12.19

Հարավային Կալիֆոռնիայում կինն ընկել է 60 մետր բարձրությամբ ժայռից և ողջ է մնացել: Ինչպես հայտնում է CNN-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի շերիֆի գրասենյանին, 30-ն անց կինը քայլելիս է եղել արահետով, երբ ընկել է ժայռի գագաթից:

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան` Ռանչո Պալոս Վերդես քաղաքում: Նրա բղավոցները լսել են մոտակայքով անցնող մարդիկ և ոստիկանություն զանգահարել:

Պարզ չէ, թե ինչպես է նա ընկել և որքան ժամանակ է ընկած մնացել, մինչ նրա ձայները լսել են: Կնոջը հոսպիտալացրել են: