Ավստրալիայում հրդեհների հետևանքով 30 հազար զբոսաշրջիկ է տարհանվել (լուսանկարներ)
Ավստրալիայի հարավում անտառային հրդեհների հետևանքով մոտ 30 հազար զբոսաշրջիկ Է տարհանվել, գրում է Daily Mail-ը:
Նրանք բոլորը գտնվել են Ջիփսլենդ շրջանում, որը գտնվում է Մելբուրնից 250 կմ արևելք: Շատ քաղաքների բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները:
Վիկտորիա նահանգում 16 խոշոր հրդեհ է գրանցվել։ Օդերևութաբանների համաձայն՝ եղանակային պայմանները միայն կսրեն իրավիճակը:
Ըստ հաղորդման՝ առաջիկա օրերին քաղաքների մեծ մասում կգրանցվի մինչև 40 աստիճան շոգ, իսկ դեկտեմբերի 31-ին քամին կուժեղանա և կփոխի իր ուղղությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի կեսերից Ավստրալիայի արևելյան ափերին անտառային հրդեհներ են մոլեգնում: Հրդեհների զոհ է դարձել 8 մարդ, այդ թվում՝ երկու փրկարար, 30-ից ավելի մարդ վնասվածքներ է ստացել:

















