Սամվել Հարությունյանն ազատվել է Գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

13:48 • 30.12.19

Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Այդ մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Սամվել Հարությունյանին ազատել գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում: