Իսպանիայում պայթյուն է տեղի ունեցել փառատոնի ժամանակ (տեսանյութ)
Կատալոնական Սենտալյես շրջանում, որը Բարսելոնայի մոտակայքում է, կեսօրին պայթյուն է որոտացել քաղաքում անցկացվող ավանդական Սոճու փառատոնի ժամանակ:
Ինչպես հայտնում է El Mundo-ն, կատարվածի հետևանքով 14 մարդ վիրավորվել է: Նրանք տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել: Տուժածներից երեքի վիճակը ծանր է:
Նշվում է, որ պայթյունը որոտացել է եկեղեցու զանգակատանը, որտեղ գտնվող «գալեխադորներից» մեկը, ինչպես անվանում են տոնի մասնակիցներին, բացել է վառոդով պարկը:
Դեպքի վայր ժամանած հրշեջների խոսքով՝ զանգակատանը փլուզման վտանգ չի սպառնում:










