Բաշկիրիայում դեռահասը հրավառության հետևանքով այրվածքներ է ստացել և հոսպիտալացվել

13:10 • 30.12.19

Բաշկիրիայի Ստերլիտամակ քաղաքում անչափահասն այրվածքներ է ստացել բնակելի շենքի բակում հրավառության հետևանքով: Վերջինս հոսպիտալացվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը`հղում տալով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Բաշկիրիայի շրջանային վարչության տարածած հայտարարությանը:

Գերատեսչության տվյալների համաձայն` դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ի երեկոյան Ստերլիտամակ քաղաքի Բլյուխերի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի բակում:

«Պիրոտեխնիկական արտադրանքի օգտագործման հետևանքով այրվածքներ է ստացել 2002 թվականին ծնված մի երիտասարդ: Նա հոսպիտալացվել է քաղաքային հիվանդանոցի այրվածքային բաժանմունք»,- հայտնել է վարչությունը:

Փրկարարները տոնական տրամադրություն ունեցող բնակիչներին զգուշացնում են չմոռանալ անվտանգության միջոցառումների մասին, պահպանել պիրոտեխնիկայի օգտագործման կանոնները: