Իրաքում և Սիրիայում ամերիկյան ավիահարվածներից հետո Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է «հետևանքների» մասին

18:20 • 30.12.19

Իրաքում Իրանի կողմից աջակցություն ստացող զորամիավորումների դիրքերի ուղղությամբ Վաշինգտոնի կատարած ավիահարվածներից հետո Իրանն ԱՄՆ–ին նախազգուշացրել է, որ այդ գործողությունները «հետևանքներ» կունենան:

Ինչպես փոխանցում է CNN-ը՝ հղում անելով իրանական աղբյուրին, նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳՆ խոսնակ Աբբաս Մոսավին:

«ԱՄՆ-ն բացեիբաց ցույց է տվել իր աջակցությունն ահաբեկչությանը և իր անտարբերությունը երկրների անկախության ու ազգային ինքնիշխանության նկատմամբ»,- շեշտել է ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն «պետք է ստանձնի անօրինական հարձակումների հետևանքների պատասխանատվությունը»:

Հաղորդվում է, որ կիրակի Սիրիայում և Իրաքում «Քաթաիբ Հեզբոլլահ» շիա շարժման վերահսկողության տակ գտնվող 5 կառույց է խոցվել ավիահարվածների ժամանակ, ինչի հետևանքով մահացել է 25 մարդ, վիրավորվել՝ 51-ը: Իրաքում գործող զորամիավորումը հիմնականում ենթարկվում է Իրանին:


777