Ավստրալիայում ծարավ կոալան մոտեցել է հեծանվորդներին՝ ջուր խմելու համար (տեսանյութ)
Հարավային Ավստրալիա նահանգի Ադելաիդա քաղաքի բլրաշատ վայրերում հեծանվարշավ իրականացնող մարզիկների խումբը ճանապարհի միջնամասում նստած կոալայի է հանդիպել:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, հեծանվորդները կանգ են առել, որպեզի օգնեն կենդանուն հեռանալ ճանապարհից: Նրանցից մեկը նշել է, որ դա առաջին անգամը չէ, երբ իրենք կոալաների են տեսնում ճանապարհներին, սակայն նրա խոսքով՝ այս անգամ կենդանու արձագանքն ուղղակի ապշեցրել է իրեն:
«Մենք կանգնեցրինք հեծանիվները՝ կոալային օգնելու, որպեսզի դուրս գա ճանապարհից և մեքենայի տակ չընկնի: Սակայն կոալան սկսեց արագ շարժվել դեպի ինձ, նա ակնհայտորեն շատ ծարավ էր»,- ասել է Աննա Հոյսլերը:
Նշենք, որ Ավստրալիայի որոշ շրջաններում օդի ռեկորդային ջերմաստիճաններ են գրանցվում՝ հասնելով մինչև 42 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի:
Վիկտորիա նահանգի մի քանի քաղաքների բնակիչների կոչ են արել անհապաղ տարհանել, քանի որ ահագնացող անտառային հրդեհները շարունակում են տարածվել այդ շրջանում:











