Նիկոլ Փաշինյանն այցելում է Տավուշի սահմանամերձ բնակավայրեր. ուղիղ

12:33 • 30.12.19


13:04

Բնակիչներից մեկի դիտարկմանը, թե կենսաթոշակները ցածր են, վարչապետն արձագանքեց.

«Էդ որ գնում եք խանութից առևտուր եք անում, վերջում ասում եք՝ ՀԴՄ-ն պետք չէ, դրա համար էլ քիչ է: Որ մտնեք ՀԴՄ կտրոն ուզեք, անորակ գործ անողին ասեք՝ անորակ գործ մի արա, վզները հաստացնող պաշտոնյաներին չգնաք քվեարկեք, այդպես չի լինի»:

12:33

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղեկցությամբ այցելել է Տավուշի մարզի Կողբ համայնք: Նրանք շրջում են համայնքի փողոցներով, այցելում պատահական տներ ու հանձնում նվերներ: