5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են վարժանքներ

13:17 • 30.12.19

 Մարտավարական-մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են վարժանքներ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

10 կիլոմետրանոց երթարշավի ընթացքում զինծառայողները, հաղթահարելով տեղանքի բարդ և դժվարանցանելի հատվածներ, գրավել են պայմանական հակառակորդի կարևոր նշանակետերն ու բարձունքները: