Նախատեսվում էր զորքի սննդակարգը նորացնել զորամասերի կապիտալ նորոգումից հետո, սակայն սննդակարգի փոփոխությունն առաջ է ընկել. վարչապետը Նոյեմբերյանի զորամասերից մեկում է (տեսանյութ)
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղեկցությամբ այցելել է Տավուշի մարզի Կողբ համայնք, որից հետո վարչապետը այցելել է Նոյեմբերյանի ՊՆ N զորամաս։
Վարչապետն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է, որ ծանոթանում են զինվորների նոր սննդակարգին։ Ճաշարանի աշխատակիցները վարչապետին ներկայացրին, թե ինչ նոր սնունդ է ներառվել ճաշացանկում։
«Մենք հիմնականում նախատեսում ենք, որ բարելավումների ողջ պրոցեսը տեղի ունենա կապիտալ նորոգումով, այսինքն՝ տարածքը ևս պետք է նորոգվի»,- ասաց վարչապետը և հավելեց, որ նախատեսվում էր սննդակարգը նորացնել կապիտալ նորոգումից հետո, սակայն սննդակարգի փոփոխությունը ցանկանում են արդեն հաջորդ տարի ավարտել, ինչի պատճառով այն կապիտալ նորոգումից առաջ է ընկել։ «Մենք չենք սպասում, որ զորամասերում կապիտալ նորոգումը առաջինը լինի, սկզբից նոր սննդակարգի պրոցեսն է, հետո հընթացս նորոգումը»։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետին ներկայացրեց, որ նոր սննդակարգի անցնելու պրոցեսը բոլոր զորամասերում արդեն արագացված կարգով ընթանում է։
Մանրամասները՝ տեսանյութում:










