Պուտինը Լուկաշենկոյի հետ քննարկել է նավթի և գազի մատակարարմանը վերաբերող հարցեր

22:47 • 30.12.19

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Կրեմլի հաղորդագրությունը, զրույցի ընթացքում պայմանավորվել են, որ նավթի և գազի հարցով բանակցությունները կշարունակվեն ընկերությունների մակարդակով: Հեռախոսազանգը կայացել է բելառուսական կողմի նախաձեռնությամբ:

Նշվում է, որ առաջնորդները քննարկել են ռուս-բելառուսական հարաբերությունների զարգացման և համագործակցության որոշ հարցեր:

«Մանրամասնությամբ քննվել են Ռուսաստանից գազի և նավթի՝ Բելառուս մատակարարմանն առնչվող հարցերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցով բանակցությունները շարունակել երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների գծով»,- ասվում է հաղորդագրության մեջ: