Արին-Բերդի 1-ին նրբանցքում ձեռնարկատիրությամբ զբաղվող քաղաքացին հայտնում է, որ խնդրել էր՝ նույն տարածքն իրեն վարձակալությամբ տալ, բայց համայնքի ղեկավարը մերժել է՝ «իրենց մարդուն» տալու պատճառով
Երևանի Արին-Բերդի 1-ին նրբանցքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող Էդիկ Խաչատրյանը դժգոհում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարից: Էդիկ Խաչատրյանը շաբաթ և կիրակի օրերին, իր խոսքով, հնամաշ և օգտագործված ավտոպահեստամասերի շուկայում զբաղվում է աղբահանության, ճանապարհի բարեկարգման, սանմաքրման և պահակային ծառայությունների մատուցմամբ, որի դիմաց շուկայում առևտուր իրականացնող անձանցից օրական ստանում է 500-1000 ՀՀ դրամ:
«Դեռևս նախկին իշխանավորների օրոք Երևանի քաղաքապետի կողմից որոշվել էր, որ այս տարածքը տրամադրվում է ոմն Ահարոն Հովհաննիսյանին մեկ տարի ժամանակով՝ վարձակալության իրավունքով, սակայն 2017 թվականի հոկտեմբերի 27-ին իմ կողմից ՀՀ վարչական դատարան է ներկայացվել վիճարկման հայցադիմում՝ անվավեր ճանաչելու պահանջի մասին, որով հերթական դատական նիստը նշանակված է 2020 թվականի փետրվարի 4-ին»:
Խաչատրյանի խոսքով՝ ինքը 2019 թվականի տարեսկզբին եղել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի մոտ և խնդրել է, որ նույն տարածքը վարձակալության իրավունքով տրամադրի իրեն, սակայն վարչական շրջանի ղեկավարն ասել է, որ ինքն է այդ թաղaմասի տերը, ղեկավարը, իրենք իրենց «մարդուն» կտան:
Այդ խոսակցությանը ներկա է եղել այս տարածքում առևտրով զբաղվող Դավիթը: Նա առաջարկել է, որ իրեն տան տարածքը, սակայն թաղապետը հայտնել է, որ ինքը կորոշի ում տալ:
Մանրամասները՝ տեսանյութում:










