Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է ՀԴԲ նախկին գործակալը եկեղեցում սպանում 2 մարդու կյանք խլած հրաձիգին (տեսանյութ)

12:31 • 30.12.19

ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Վորթ քաղաքի եկեղեցում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու մարդ է սպանվել: Բացի այդ, սպանվել է հրաձիգը, որը հարձակումն իրագործել է պատարագի մատուցման ժամանակ:

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է համապատասխան տեսանյութ՝ ցույց տալով՝ ինչպես է եկեղեցում գտնվող հավատացյալներից մեկը, որը նախկինում Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ է եղել, իսկ այժմ անվտանագության ծառայության աշխատակից է, կրակում հարձակվողին: Նրանից բացի, հրաձիգի ուղղությամբ կրակ է բացել նաև եկեղեցու անվտանգության ծառայության մեկ այլ աշխատակից:

Ոստիկանությունը շնորհակալություն է հայտնել երկու տղամարդկանց, որոնք այդքան արագ են կողմնորոշվել ու արձագանքել են կրակոցներին: Արդյունքում ընդամենը վեց վայրկյանում ամեն ինչ ավարտվել է:

«Անվտանգության ծառայության երկու անդամների շնորհիվ մեծ թվով մարդկային կյանքեր փրկվեցին: Նրանք անմիջապես չեզոքացրին վտանգը»,-ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Նշվում է, որ միջադեպի պահին եկեղեցում ավելի քան 240 մարդ է եղել: