«Զվարթնոց»-ի ուղևորների թիվն առաջին անգամ գերազանցեց 3 միլիոնը. ՀՀ ժամանած ուղևորներին անակնկալ մատուցվեց (տեսանյութ)
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորների թիվն առաջին անգամ գերազանցեց 3 միլիոնը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Արմենիա» միջազգային օդանավակայանների հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը։
Այդ առիթով Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներին անակնկալ մատուցվեց՝ խորհրդանշական խմիչք, քաղցրավենիք և երաժշտություն:
Սաթենիկ Հովհաննիսյանի խոսքով՝ նախորդ տարի ուղևորահոսքը եղել է 2 միլիոն 690 հազար, իսկ այս տարի ցուցանիշը գերազանցել է 3 միլիոնը։
«Տարվա կեսից նախատեսում էինք, որ նման ցուցանիշ ենք արձանագրելու։ 11 տոկոսով ավելի է ցուցանիշը՝ նախորդ տարվա համեմատ, իսկ վերջին 4 տարիների կտրվածքով՝ 50-ից ավելի տոկոս գերազանցում է ուղևորահոսքը», - նշեց Սաթենիկ Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանն ասաց նաև, որ Հայաստանի ճանաչվածության համար աշխատանքներ են տարվում, որոնք ավելի մեծ թափով իրականացնելու դեպքում ավելի շատ ուղևորներ կլինեն։
Մանրամասները՝ տեսանյութում։










