Ավստրալիայում անտառային հրդեհները նոր թափ են ստացել (լուսանկարներ)

21:43 • 31.12.19

Արդեն երկու ամսից ավելի անտառային հրդեհների ավերիչ տիրապետության տակ գտնվող Ավստրալիայում իրավիճակը գնալով վատանում է:

Նոր տարվա նախօրեին կրակը սկսել է նոր թափով տարածվել՝ շարժվելով դեպի երկրի խոշորագույն Նոր Հարավային Ուելս նահանգի հարավային ափ, ինչպես նաև Վիկտորիա նահանգի արևելք:

Վտանգված են բազմաթիվ քաղաքներ և բնակավայրեր: Տարհանվել են հազարավոր բնակիչներ: Սակայն շատերն էլ ստիպված են եղեԼ պատսպարվել լճերում և օվկիանոսում, քանի որ կրակն արգելափակել է քաղաքից փախչելու բոլոր ճանապարհները:

Հաղորդվում է նաև երկու զոհի և բազմաթիվ անհետ կորածների մասին: