Հրազդանում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած (լուսանկարներ)
Դեկտեմբերի 31-ին, ժամը 14:22-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում` ավտոկայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Note» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սուրեն Կ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Վարորդը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ժամը 14:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի ավտոկայարանի դիմաց բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ, 29-ամյա Զորիկ Ս.-ի վարած ВАЗ 21154 մակնիշի 36 PD 467 hամարանիշի և Սևան քաղաքի բնակիչ, 32-ամյա Սուրեն Կ.-ի վարած Nissan մակնիշի 36 NT 142 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գազոնում:













