Գորան Բրեգովիչն իր բենդի հետ արդեն Երևանում է. նրան ընդունել է քաղաքապետ Հայկ Մարությանը (լուսանկարներ)

18:18 • 31.12.19

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի աշտարակում հյուրընկալել է հռչակավոր երաժիշտ Գորան Բրեգովիչին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի աշտարակում հյուրընկալել է հռչակավոր երաժիշտ Գորան Բրեգովիչին, որն իր բենդի հետ Երևան է ժամանել այսօր առավոտյան:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրան՝ 2020 թվականը երևանցիների ու քաղաքի հյուրերի հետ միասին դիմավորելու հրավերն ընդունելու համար:

Բրեգովիչը իր հերթին շնորհակալություն է հայտնել այս հնարավորության համար՝ խոստանալով անմոռանալի ուրախ տոնական համերգ Հանրապետության հրապարակում»,- գրել է նա։