Սրանից հետո խնդրում եմ այլևս չասեք, թե Հայաստանում արվեստը պահանջարկ չունի. վարչապետ Փաշինյանը՝ պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգից հետո գրառում է արել (տեսանյութ)

21:04 • 31.12.19

«Այսօր Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մշակութային մինի հեղափոխություն»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սրանից հետո խնդրում եմ այլևս չասեք, թե Հայաստանում արվեստը պահանջարկ չունի:

Որ մշակույթը խեղճ է ու անօգնական:

Որ Հայաստանում համերգի ու մշակութային միջոցառման տոմս չի վաճառվում:

Պարզապես, մեզ պետք է արվեստի ժամանակակից ընկալում և կազմակերպում:

Պարզապես մշակութային միջոցառումը պետք է կազմակերպել ճիշտ պահի, ճիշտ տեղում, ճիշտ օրակարգով, ճիշտ ընթացքով ու հայեցակարգով:

Մշակութային կազմակերպությունների աշխատանքն այսուհետ գնահատվելու է ըստ այսմ։ Եւ վերջ»,-շարունակել է վարչապետը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրից հատված: Տեսանյութը վարչապետը մակագրել էր. «Դիրիժորական վահանակի մոտ է՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Ապա՝ Սերգեյ Սմբատյանը:)»: