Ավստրալիայում շարունակվող հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի

21:41 • 01.01.20


Ավստրալիայում հուժկու անտառային հրդեհների հետևանքով զոհվածների թիվը հասել է 17-ի: Վիկտորիա նահանգում 4 մարդ անհետ կորած է համարվում. հաղորդում է Associated Press-ը:

Նոր Հարավային Ուելսում զոհվել է 15 մարդ, այրվել է 175 տուն հազարավոր մարդիկ ստիված են եղել լքել տները՝ հրդեհներից փրկվելու համար:

Միայն Կոնջոլա-պարկ քաաքում այրվել է 89 տուն և տասնյակ մեքենաներ: Չորեքշաբթի նահանգի տարածքում հրդեհի ավելի քան 100 օջախ է եղել:

Վիկտորիա և Նոր Հարավային Ուելս նահանգներում հունվարի 4-ից օդի ջերմաստիճանի նոր բարձրացումներ են կանխատեսվում, որոնք կշարունակվեն ևս 3 շաբաթ:

Իրավիճակը շարունակում է հրդեհավտանգ մնալ: Ծխածածկույթի առկայության պատճառով Կանբերայում թունավոր նյութերի քանակն օդում 21 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանաչափը: