Գյումրիում 19-ամյա վարորդը Mercedes-ով Շիրակի մարզպետարանի դիմաց մխրճվել է տրանսպորտային կանգառի մեջ, տապալել այն ու էլեկտրասյունը, կան վիրավորներ. shamshyan.com

20:35 • 01.01.20

Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետի փողոցի բնակիչ, 19-ամյա Նշան Եղիազարյանը իր վարած Mercedes մակնիշի 31 FF 555 համարանիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցում՝ Շիրակի մարզպետարանի դիմաց, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել նշված հասցեում գտնվող տրանսպորտային միջոցների համար տեղադրված կանգառին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետեւանքով վարորդ Ն. Եղիազարյանն ու նրա ուղեւոր, Գյումրի քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ, Գեւորգ Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: 

 

Փրկարարները հոսանքազարկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

Բախման հետեւանքով էլ կանգառն ամբողջովին ավիրվել է:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ավտոմեքենան էլ չի ունեցել ԱՊՊԱ կտրոն, իսկ մեքենան պատկանել է նրա եղբորը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: