Նիկոլ Փաշինյանը մարդկանց թողել հրապարակում, գնացել է ռեստորան. hraparak.am
Երեկ հրապարակում ամանորյա շնորհավորանք հղելուց հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ թե մնացել է հազարավոր քաղաքացիների հետ՝ նշելու տոնը, ինչպես ինքն էր կոչ անում Ամանորի գիշերը գնալ Հանրապետության հրապարակ, ընտանիքի հետ գնացել է ռեստորաններից մեկը եւ նշել Նոր տարին։
Այս մասին գրում է hraparak.am կայքը՝ ներկայացնելով երևանյան ռեստորաններից մեկում վարչապետի, նրա տիկնոջ, դստեր ու կնոջ եղբոր՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ արված լուսանկարը:










