Ամանորի տոնակատարության ժամանակ Հռոմի պապը հարվածել է մի կնոջ (տեսանյութ)

14:12 • 01.01.20

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում հավատացյալների հետ շփման ընթացքում հարվածել է հավաքվածներից մեկի ձեռքին:

Տեսանյութը հրապարակվել է CBS News-ի թվիթերյան էջում:

Կադրերում երևում է, թե ինչպես է Նոր տարին նշելու համար հավաքվածների մոտով անցնելու ընթացքում մի կինը փորձում բռնել հոգևորականի ձեռքն ու քաշում նրան:

 Հռոմի պապը կտրուկ է արձագանքում՝ մի քանի անգամ հարվածելով կնոջ ձեռքին:

Միջադեպին միջամտում է Ֆրանցիսկոս պապի թիկնապահը: