Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում զինված հակամարտություն ունենալ Իրանի դեմ. Այս մասին նա հայտարարել է Ֆլորիդայում լրագրողների հետ զրույցում:
«Ցանկանո՞ւմ եմ ես պատերազմ: Ոչ, ես ցանկանում եմ խաղաղություն, ես սիրում եմ խաղաղությունը: Իրանը պետք է ձգտի խաղաղության ավելին, քան ցանկացած ուրիշը»,-ասել է նա՝ պատասխանելով հնարավոր ռազմական սցենարի մասին հարցին:
Նա նշել է, որ ռազմական հակամարտությունը լավ գաղափար չէ նաև Իրանի համար: «Չեն կարծում, որ Իրանն ուզում է, որ դա տեղի ունենա»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ Թրամփը լուրջ հետևանքներ էր «խոստացել» Իրանին, եթե Իրաքում ԱՄՆ դեսպանատանն ինչ-որ բան կատարվի:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության շենքի մոտ բողոքի զանգվածային ակցիա էր սկսվել, ինչին ի պատասխան դեսպանատան անվտանգության ծառայությունն ու Իրաքի ոստիկանությունն արցունքաբեր գազ էին կիրառել և նախազգուշական կրակոցներ էին արձակել: Տուժել է 20 մարդ:










