Մասնագետները կազմել են աշխարհի 2020 թվականի ամենաանվտանգ ավիաընկերությունների ցանկը

20:43 • 02.01.20

Ինքնաթիռների անվտանգությունն ամենակարևոր հարցերից մեկն է ճանապարհորդելիս: Այս մասին գրում է CNN-ը՝ ներկայացնելով 2020 թվականի ամենաանվտանգ ավիաընկերությունների ցանկը:

Յոթերորդ տարին անընդմեջ աշխարհի ամենաանվտանգ ավիաընկերություն է ճանաչվել Ավստրալիայի պետական և խոշորագույն Qantas ավիաուղիները: Անվտանգության ամենամյա վարկանիշն ստեղծել են AirlineRatings.com-ի փորձագետները, որոնք մոնիթորինգ են իրականացրել 405 ավիաընկերությունների շրջանում:  

Ավստրալական ավիաընկերությունը 2014-2017 թթ. ճանաչվել է միանձնյա առաջատար, իսկ 2018 AirlineRatings-ի մասնագետները չեն կարողացել որոշել բացարձակ «հաղթողին» և որոշել են բոլոր ավիաընկերություններին հավասար միավորներ տալ և դասավորել՝ ըստ այբբենական կարգի:

Աշխարհի ամենաանվտանգ ավիաընկերությունների թոփ 20-յակն ունի հետևյալ տեսքը.  

1: Qantas
2: Air New Zealand
3: EVA Air
4: Etihad Airways
5: Qatar Airways
6: Singapore Airlines
7: Emirates
8: Alaska Airlines
9: Cathay Pacific
10: Virgin Australia
11: Hawaiian Airlines
12: Virgin Atlantic
13: TAP Air Portugal
14: SAS
15: Royal Jordanian
16: Swiss
17: Finnair
18: Lufthansa
19: Aer Lingus
20: KLM