Իրանում 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

10:25 • 02.01.20

Իրանի հյուսիսարևելյան շրջանում 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական սեյսմոլոգիական կենտրոնին: 


Սեյսմոլոգների տեղեկություններով՝ ցնցումներ են գրանցվել տեղի ժամանալով 07:59-ին (երևանյան 08:29): Երկրաշարժի օջախը գտնվել է 8 կմ խորությամբ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Ռազավի Խորասան նահանգում:

Ներկա պահին ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություն չի ստացվել: