Մեկ օրում 1000-ից ավելի փախստական է վերադարձել Սիրիա
Ավելի քան 300 մարդ մեկ օրում Սիրիա է վերադարձել Լիբանանից, ևս 700-ը՝ Հորդանանից: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ կայքում հրապարակված տեղեկագրին: Ընդհանուր առմամբ, հարևան երկրների տարածքներից Սիրիա է վերադարձել 1029 փախստական:
Փախստականների ընդունման, տեղաբաշխման ռուսական կենտրոնի տվյալներով՝ Սիրիայի Զինված ուժերի ինժեներական ստորաբաժանման մասնագետները Դամասկոսում և Զեմրինում 2.8 հեկտար տարածություն են ականազերծել, ինչպես նաև 43 պայթյունավտանգ առարկա են ոչնչացրել:
Զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011 թվականից ի վեր: 2017-ի ավարտին հայտարարվել էր Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դեմ հաղթանակ տանելու մասին: Ներկա պահին Սիրիայում առաջնային են քաղաքական կարգավորման, երկրի վերականգնման, ինչպես նաև փախստականների վերադարձի հարցերը:










