Վթարային վայրէջքի ժամանակ զոհվել է Թայվանի բանակի գլխավոր հրամանատարության ղեկավարը
Թայվանական բանակի գլխավոր հրամանատարության ղեկավար Շեն Իմինը զոհվել է ուղղաթիռի հարկադիր վայրէջքի ժամանակ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, ավիավթարը տեղի է ունեցել մայրաքաղաք Թայբեյից ոչ հեռու գտնվող լեռնային շրջանում: Ուղղաթիռի վթարային վայրէջքի ժամանակ ընդհանուր առմամբ 8 մարդ է մահացել, հինգին հաջողվել է փրկվել:
Black Hawk ուղղաթիռում միջադեպի ժամանակ 13 մարդ է գտնվել: Ուղղաթիռը Թեյբեյից Իլան էր ուղևորվում տոնական միջոցառումներին մասնակցելու համար:










