Թայվանում վթարային վայրէջք է կատարել ԶՈւ ղեկավարի ուղղաթիռը. 6 մարդ մահացել է
Թայվանի հյուսիսում վթարային վայրէջք է կատարել կղզու Զինված ուժերի գլխավոր հրամանատարության ղեկավարի ուղղաթիռը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, վերջինս ուղղաթիռում է եղել:
Հղում անելով Թայվանի կառավարությանը՝ Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ կատարվածի հետևանքով առնվազն վեց մարդ մահացել է: Մինչդեռ թայվանական պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ ութ մարդ է մահացել ավիաաղետի հետևանքով:










