Apple-ի մեկ բաժնետոմսի գինն առաջին անգամ հասել է 300 դոլարի
Ամերիկյան Apple ընկերության բաժնետոմսերի գինը հունվարի երկուսին առաջին անգամ գերազանցել է 300 դոլարի շեմը:
Ինչպես տեղեկացնում է Financial Times-ը, աճուրդի փակման պահին արժեթղթերի գինը աճել է 2.3 տոկոսով՝ հասնելով 300.35 դոլարի:
Apple-ի շուկայական կապիտալիզացումը հասնում է 1.33 տրիլիոն դոլարի: Կապիտալիզացմամբ երկրորդ տեղում է գտնվում Microsoft-ը՝ 1.23 տրիլիոն դոլարով:
Apple-ի բաժնետոմսերի գինն առաջին անգամ 200 դոլարը գերազանցել էր 2018-ի օգոստոսին: 2009 թվականից ի վեր ընդհանուր առմամբ ընկերության արժեթղթերի գներն աճել են շուրջ 10 անգամ:










