21 տարեկանում մահացել է ամերիկուհի ռեփեր Lexii Alijai-ը

13:33 • 03.01.20

Ամերիկուհի ռեփեր Ալեքսիս Ալիջայ Լինչը, որը հանդես է գալիս Լեքսի Ալիջայ (Lexii Alijai) բեմական կեղծանվամբ, մահացել է 21 տարեկան հասակում:

Ինչպես հայտնում է Fox News-ը, մի շարք աղբյուրների հաղորդմամբ՝ երիտասարդ երաժիշտը մահացել է հունվարի 1-ին: Երգչուհի Kehlani-ն նույնպես  թվիթերյան հայտարարությամբ տեղեկացրել է վատ լուրի մասին:

Մահվան պատճառը դեռևս չեն հայտնել:

Երգչուհին հայտնի է դարձել, երբ կատարել է ռեփերներ Դրեյքի, Բրայսոն Թիլլերի, Meek Mill-ի և Nas-ի երգերի քավր-տարբերակները:

2017-ին Լեքսին թողարկել է իր առաջին ստուդիական ալբոմը՝ Growing pains խորագրով: