Բելառուսում հաստատել են հունվարի 1-ից ռուսական նավթի մատակարարման դադարեցումը

16:34 • 03.01.20

Բելառուսական «Белнефтехим» ընկերությունը հայտարարել է հունվարի 1-ից ռուսական նավթային ընկերություններից ներկրումները դադարեցնելու մասին՝ կապված պայմանագրերի բացակայության հետ: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը:

«Նավթի մատակարարումները Ռուսաստանից դադարեցվել են, ներկա պահին ակտիվ աշխատանքներ են տարվում հունվար ամսվա համար պայմանագիր կնքելու ուղղությամբ», -գործակալության հաղորդմամբ՝ ասել է ընկերության մամլո ներկայացուցիչը:

Ընկերությունից հայտնում են նաև, որ բելառուսական նավթավերամշակման գործարանները շարունակում են աշխատել դեկտեմբերին կուտակված հումքի մնացորդներով:  

 Գործակալության աղբյուրի խոսքով՝ ընկերությունում աշխատանքներ են տարվում նաև նավթի մատակարարման հարցում Ռուսաստանին այլընտրանք գտնելու ուղղությամբ:

 Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Բելառուսն Ամանորի նախաշեմին չի կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել ռուսական կողմի հետ հունվարի մեկից նավթի մատակարարման պայմանների շուրջ: