Նիգերիայում կինը կերել է որդու ընկերուհու սիրտը, ինչը պետք է հարստություն բերեր ընտանիքին. Daily Star  

18:51 • 03.01.20

Նիգերիայի բնակչուհին կերել է որդու ընկերուհու օրգանները տարօրինակ ծիսակարգի ժամանակ, որը պետք է նրան հարստություն բերեր:

Ինչպես հաղորդում է Daily Star-ը, 22-ամյա ուսանողուհի Ֆավուր Դալեյ-Օլադելեն սպանվել է անցյալ տարվա դեկտեմբերին: Նրան սպանել է իր 23-ամյա սիրեցյալ Օվոլաբի Ադեեկոն: Երիտասարդը նրան հյուրանոց է հրավիրել, թմրանյութեր տվել, այնուհետև կիսագիտակից վիճակում նրան տարել է եկեղեցիներից մեկը: Այնտեղ նա տեղի քահանայի օգնությամբ սպանել է երիտասարդ աղջկան:

Այնուհետև մարդասպանները նրա մարմնից հանել են սիրտը: Նշվում է, որ քահանան աղջկա ներքին օրգաններից ուտեստ է պատրաստել, որը պետք է օգներ տղայի ընտանիքին հարստանալ: Տղան ուտեստը տարել է մորը, որն էլ կերել է այն:

Ի դեպ, կինը պնդում է, որ վստահ է եղել, թե իր կերածն այծի միս էր: Ոստիկանները ձերբակալել են մարդակերներին: