Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմում

22:01 • 05.01.20

Մեծ Բրիտանիան պատրաստ է հարված հասցնել Իրանին այն դեպքում, եթե Մերձավոր Արևելքում Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը, որն առաջացել է գեներալ Սուլեյմանիի սպանության հետևանքով, պատերազմի վերածվի, գրում է The Sun պարբերականը՝ իրազեկ աղբյուրին հղումով:

Աղբյուրի խոսքով՝ Լոնդոնն առաջինը չի հարվածի։ Սակայն հակամարտության սրման դեպքում Լոնդոնը պատրաստ է աջակցել իր դաշնակցին՝ ԱՄՆ-ին՝ գործի դնելով ստորջրյա նավատորմը, որը զինված է «Տոմահավկ» թևավոր հրթիռներով։

Նման սուզանավերից մեկը լիակատար մարտական պատրաստության մեջ է գտնվում Իրանի վրա հարձակման համար բավարար հեռավորության վրա, գրում է աղբյուրը:

Բացի այդ, Լոնդոնում, ինչպես նշում է հրատարակությունը, ենթադրում են, որ հակամարտության հնարավոր սրման և սպառնալիքների փոխանակման ֆոնին Իրաքում տեղակայված զորակազմը պետք է ավելի ծանր սպառազինությամբ զինվի: Համապատասխան առաջարկությունները կուղարկվեն վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ Կարիբյան կղզիներում 12-օրյա արձակուրդից նրա վերադարձից հետո: