Իրաքի խորհրդարանը քվեարկել է երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերման օգտին
Իրաքի խորհրդարանը քիչ առաջ քննարկել է իրաքյան տարածքից օտարերկրյա զորքերի դուրսբերման հարցը: Քննարկման արդյունքում Իրաքի խորհրդարանը քվեարկել է «Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիայի հետ համաձայնագիրը դադարեցնելու և երկրից զորքերի դուրսբերման օգտին, գրում է ria.ru-ն:
Նման առաջարկով հանդես էր եկել Իրաքի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Ադիլ Աբդուլ Մահդին: Նրա խոսքով՝ դա կօգնի վերաձևակերպել հարաբերությունները ԱՄՆ-ի և այլ պետությունների հետ:
Ավելի վաղ Իրաքի ԱԳՆ-ն ԱՄՆ դեսպանին նամակ է հղել, որում դատապարտել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանի նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունը՝ այն որակելով Իրաքի ինքնիշխանության խախտում:
«Իրաքի տարածքի օգտագործումը երրորդ երկրների վրա հարձակման նպատակով անթույլատրելի է», - ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:










