Ճապոնիայում ամենամյա ձկան աճուրդի ժամանակ 1,8 մլն դոլարով երկնագույն թյուննոս են վաճառել (լուսանկարներ)

20:16 • 05.01.20

Երկնագույն թյուննոսը Տոկիոյում հունվարի 5-ին կայացած ամենամյա ձկան աճուրդի ժամանակ վաճառվել է 193,2 մլն իենով (մոտ 1,8 մլն դոլար), գրում է Reuters գործակալությունը:

Ճապոնական NHK հեռուստառադիոընկերության հաղորդմամբ՝ ձկան քաշը կազմել է 276 կգ:

Այն գնել է Kiyomura ընկերությունը, որին պատկանում է Sushi Zanmai սուշի-ռեստորանների ցանցը:

Ընկերության սեփականատեր Կիոշի Կիմուրան հայտարարել է, որ ձկան համար սահմանված նախնական արժեքը բարձր է եղել, սակայն շատ է ցանկացել հաղթող խաղադրույք կատարել, որպեսզի ավելի լավ թյուննոս ներկայացնի իր այցելուներին:

Նշվում է, որ ձուկը որսացել են Ճապոնիայի հյուսիսում գտնվող Օմա ավանում:

Գինը, որով ձուկը վաճառվել է աճուրդում, անցյալ տարի սահմանված ռեկորդից հետո երկրորդն է: Անցյալ տարի Kiyomura ընկերությունը նույնպես 278 կիլոգրամանոց երկնագույն թյուննոս է գնել՝ դրա համար վճարելով 333,6 մլն իեն (մոտ 3 մլն դոլար):

Image result for Tuna sells for $1.8 million in first Tokyo auction of 2020, second highest ever