Նիկոլ Քիդմանը, որի՝ Ավստրալիայում գտնվող առանձնատունն այրվել է անտառային հրդեհների հետևանքով, կարմիր գորգի վրա չի կարողացել զսպել արցունքները

19:31 • 05.01.20

Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը, որի` Ավստրալիայում գտնվող առանձնատունն այրվել է անտառային հրդեհների հետևանքով, կարմիր գորգի վրա չի կարողացել զսպել արցունքները և արտասվել է: Այս մասին գրում է US ամսագիրը:

52-ամյա օսկարակիր դերասանուհին մասնակցել է Բևեռլի Հիլզում կայացած «Ոսկե Գլոբուս»-ի միջոցառմանը, որի ժամանակ «շատ հոգնած ու տխուր տեսք» է ունեցել, գրում է աղբյուրը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջոցառման ժամանակ դերասանուհին տեղեկացել է, որ Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով այրվել է իր և ամուսնու առանձնատունը:

Դերասանուհին, որը հայտնվել է կարմիր գորգի վրա, ասել է. «Ներեցեք ինձ: Ես այժմ այնքան ցրված եմ Ավստրալիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով»:

Ականատեսների հաղորդմամբ՝ դերասանուհին նաև արտասվել է:

Քիդմանը լքել է միջոցառումը 15 րոպե անց։ Ավելի ուշ նա և ամուսինը հայտարարել են, որ 500 000 դոլար կնվիրաբերեն՝ անտառային հրդեհների դեմ պայքարողներին աջակցելու համար:

Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվն այժմ հասնում է 23-ի: Սպասվում է, որ հրդեհներն ամբողջ շաբաթվա ընթացքում չեն դադարի:

Սեպտեմբերից մոլեգնող անտառային հրդեհներն արդեն այրել են մոտ 5 մլն հեկտար և ոչնչացրել ավելի քան 1500 տուն: