Դեռևս չհաստատված տեղեկատվության համաձայն՝ հրթիռային հարձակման է ենթարկվել Բաղդադի «կանաչ գոտին». արևելագետ

10:59 • 05.01.20

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշում է, որ դեռևս չհաստատված տեղեկատվության համաձայն՝ հրթիռային հարձակման է ենթարկվել Բաղդադի «կանաչ գոտին», որտեղ տեղակայված են Իրաքի կառավարական հաստատություններն ու օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները․ մեկ հրթիռ ընկել է Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան մերձակայքում։

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Դեռևս չհաստատված տեղեկատվության համաձայն՝ հրթիռային հարձակման է ենթարկվել Բաղդադի «կանաչ գոտին», որտեղ տեղակայված են Իրաքի կառավարական հաստատություններն ու օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները․ մեկ հրթիռ ընկել է Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան մերձակայքում։
Բացի նշվածից, դարձյալ հրթիռային հարձակման է ենթարկվել Բաղդադից հյուսիս գտնվող «ալ-Բալադ» ռազմաօդային բազան, որտեղ գործում են նաև ամերիկյան հրահանգիչները․․․
Զոհերի և նյութական վնասի վերաբերյալ ճշտված տեղեկատվություն դեռևս առկա չէ»։