Նիգերիայում ծովահենները հարձակվել են նավի վրա և առևանգել անձնակազմի 3 անդամի. փոխհրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել

21:40 • 06.01.20

Նիգերիայում ծովահենները հարձակվել են նավի վրա և առևանգել անձնակազմի երեք անդամների: Այնուհետև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանվել է երկրի նավատորմի փրկարարական խմբի չորս անդամ, հայտնում է տեղական Premium Times պարբերականը:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ ծովահենները AMBIKA նավի վրա հարձակվել էին հունվարի 2-ին և պատանդ վերցրել անձնակազմի 3 անդամների (ենթադրաբար երկու ռուս և մեկ հնդիկ):

Այնուհետև փրկարարական ջոկատի վեց անդամ է ուղարկվել նավի վրա` «վտանգները վերացնելու նպատակով», սակայն ծովահենների և փրկարարների միջև փոխհրաձգություն է սկսվել, որի հետևանքով չորս ռազմածովային սպա է զոհվել:

Առևանգված անձնակազմի անդամների որոնումները շարունակվում են: